Արցախի նախագահն ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել կառավարությունում՝ առկա մարտահրավերների քննարկման նպատակով

Արցախի Հանրապետության  նախագահ Արայիկ Հարությունյանը  հունիսի 1-ին աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել կառավարությունում: Քննարկվել են  Արցախի շուրջ ռազմաքաղաքական և երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին առնչվող հարցեր: Արցախի նխագահի աշխատակազմից հայտնում են, որ ոլորտային  գերատեսչությունների ղեկավարները զեկուցել են Հանրապետության նախագահի  կողմից նախկինում տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին: Հանրապետության  նախագահը, խորհրդակցության մասնակիցներին ներկայացնելով տարածաշրջանային վերջին զարգացումները, նշել է, որ երկրում իրականացվող բոլոր աշխատանքների ու մշակվող ծրագրերի հիմքում պետք է լինեն անվտանգային ռիսկերը, շրջափակման, էներգետիկ ճգնաժամի և այլ հանգամանքների երկարատև առկայությունը: Այդ համատեքստում Նախագահը տվել է մի շարք նոր կարճաժամկետ ու երկարաժամկետ հանձնարարականներ՝ անվտանգային ռիսկերի դիմակայման, շրջափակման ու էներգետիկ ճգնաժամի հարուցած հիմնախնդիրների հաղթահարման նպատակով:

Լրահոս