Արցախի նախագահի մոտ քննարկվել են արտաքին քաղաքական վերջին զարգացումները

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 29-ին հանդիպել է ԱՀ Ազգային ժողովի քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Քննարկվել են Արցախի Հանրապետության շուրջ տեղի ունեցող արտաքին քաղաքական վերջին զարգացումները և ԱՀ իշխանությունների գործողություններն այդ առումով: Հանդիպմանը մասնակցում էին նաև ԱՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը:

Լրահոս