Արցախի թեմի եկեղեցիներում կհնչի միասնական աղոթք

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմը տեղեկացնում է․ «Սիրելի արցախցիներ, Պատերազմի հետևանքով ազգային մեր կյանքում տեղ գտած խնդիրներն ու դժվարությունները հաղթահարելու համար այսօր անհրաժեշտ է միավորվել բոլոր ոլորտներում, և առաջի’ն հերթին հոգևոր դաշտում, քանզի «Հոգին է կենդանարար. Մարմինը ոչ մի բան չի կարող անել» (Հովհ. 6:64): Արցախի թեմի եկեղեցիներում կիրակի օրերին հավարտ Սուրբ Պատարագի կկատարվի խաղաղության աղոթքի հատուկ կարգ, իսկ ուրբաթ օրերին ժամը 18:00 -ին՝ միասնական աղոթք: Հրավիրում ենք բոլորիդ միանալու մեր երկրի խաղաղության և անսասանության համար կատարվող աղոթքներին: Տեղեկացնում ենք նաև, որ ամեն օր ժամը 18։00-ին կատարվող երեկոյան ժամերգության ավարտին լինում է Աստվածաշնչի ընթերցանություն և բացատրություն»:⠀

Լրահոս