Արցախի դիմորդները զրկվել են ՀՀ գալու և քննություն հանձնելու հնարավորությունից

Ստեղծված իրավիճակում Արցախի բազմաթիվ դիմորդներ զրկվել են Հայաստան գալու և քննություն հանձնելու հնարավորությունից: ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանի խոսքով՝  քննությունների համար Արցախից հայտագրվել է 50 աշակերտ։ Նրանք քննությունը պետք է Գորիսում հանձնեին: «Հիմա ճանապարհը փակ է, հետևաբար չեն կարող գալ։ Մեզ համար այդ հարցը մնում է առկախված: Խախտվել է երեխայի քննություն հանձնելու իրավունքը», - այսօր հրավիրված ասուլիսում ասաց Կարո Նասիբյանը: Ի դեպ՝ նա ընդգծեց, որ ճանապարհը բացվելու պարագայում նրանց համար քննությունները այլ օր կազմակերպելը հնարավոր է։

Լրահոս