Արցախի առողջապահության նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել

Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Սամվել Ավետիսյանն դիմում է ներկայացրել զբաղեցրած պաշտոնից հրաժարվելու վերաբերյալ։ Իր ուղերձում Սամվել Ավետիսյանը տեղեկացրել է, որ ստանձնած պաշտոնից հրաժարվելու անմիջական և միակ պատճառն այն է, որ առողջապահության համակարգի ղեկավարի պաշտոնը ստանձնելու առաջարկ է արվել մեկ ուրիշի՝ առանց իրեն տեղեկացնելու։ Նա այդ պաշտոնին նշանակվել էր 2022 թվականի դեկտեմբերի 21-ին։

Լրահոս