Արցախի ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի

Նոյեմբերի 22-ին ԱՀ խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանի նախագահությամբ  աշխատանքային խորհրդակցություն է հրավիրվել: Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ քննարկվել են ԱԺ հերթական նիստի օրակարգի հարցերը: Օրակարգում ընդգրկված են պարտադիր քննարկման ենթակա ԱՀ Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության  հարցը, մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, ինչպես նաև՝ հարցեր Հանրապետության նախագահին և Կառավարության անդամներին ու պատգամավորների հայտարարություններ: Խորհրդակցության ավարտին ԱԺ նախագահը հայտարարել  է, որ նոյեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի ԱՀ ԱԺ հերթական նիստ:

Լրահոս