Արցախը հավերժ մնալու է հայկական՝ հայ ժողովրդի միահամուռ կամքի ու ջանքի միջոցով․ Արտակ Բեգլարյան

Շնորհավոր արցախի վերածննդի օրը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։ «Քանի դեռ մեր ժողովուրդը վերջնականորեն չի հասել Արցախյան շարժման հիմնական նպատակներին, շարժումն ու պայքարը շարունակական են, և այդ նպատակների հարցում որևէ նահանջ չի կարող լինել: Արցախը հավերժ մնալու է հայկական՝ հայ ժողովրդի միահամուռ կամքի ու ջանքի միջոցով, իսկ արցախցին սեփական հողում երբեք չի կքելու օտար լծի տակ: Շնորհակալություն այս 35-ամյա պայքարում ավանդ ունեցած բոլոր անձանց՝ ազատամարտիկից մինչև պետական գործիչ, մանկավարժից մինչև հողագործ: Ամրություն և սեփական ուժերի ու ապագայի նկատմամբ հավատ եմ մաղթում հատկապես շրջափակման ներքո գտնվող իմ հայրենակիցներին»։

Լրահոս