Արտառոց դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է դպրոցից տուն վերադառնալու ճանապարհին 15-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած անձը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 29-ին արտառոց դեպք է տեղի ոնեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել Երևանի բնակիչ 50-ամյա Գ․ Ա․-ն և հայտնել, որ 1 օր առաջ իր 15-ամյա աղջիկը դպրոցից տուն վերադառնալիս է եղել, երբ անծանոթ տղամարդը մոտեցել է երեխային, ապա հարցրել է, թե մոտակայքում որտեղ կա մթերային խանութ, երեխան էլ նրան ցույց է տվել խանութի տեղի ու հասնելով Թբիլիսյան խճուղում գործող խանութի հետնամաս, այդ տղամարդը երեխային գրկել է, սկսկել համբուրել շուրթերը, մարմնի մասերը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխային հաջողվել է ստահակի ձեռքից փախչել ու կատարվածի մասին հայտնել է ծնողներին։ «Ֆոտոլորագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգեյ Մամիկոնյանի գլխավորությամբ, պարզել են արարքը կատարած ճիվաղի ինքնությունը, ում կարճ ժամանակ անց հայտնաբերել են Թբիլիսյան խճուղում և սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Արաբկիրի բաժին։ Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ»։ Կասկածյալին Արաբկիրի ոստիկանները ներկայացրել են Արաբկիրի քննչական բաժին։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նա Արագածոտնի մարզի բնակիչ 26-ամյա Արամ Մ․-ն է

Լրահոս