Արտակարգ իրավիճակ՝ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում․ քննիչները տարհանվել են

Քիչ առաջ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում։ Ժամը 11։50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքում գտնվող Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ռումբ է տեղադրված, գրում է Shamshyan-ը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի պետ Դավիթ Պետրոսյանը Օպերատիվորեն ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչությունից 2 մարտական հաշվարկ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։ Տեղում նույն գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակի ավագ պարեկ Առաքել Վրացյանի և կրտսեր պարեկ Մկրտիչ Հակոբյանի կողմից տարածքը սահմանազատվել է, որպեսզի փրկարարներն ու սակրավորները որոնողական աշխատանքներ կատարեն։ Քննչական վարչությունում տեղի  ունեցել տարհանում։ Տեղում աշխատում են նաև նշված վարչության քննչական խումբը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ահազանգած քաղաքացու ինքնությունը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ահազանգող քաղաքացու անձը ոստիկանների կողմից նախնական պարզվել է, որը գտնվում է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում։ Եվ սա նրա կողմից առաջին դեպքը չէ, երբ նման բնույթի ահազանգեր է կատարում։ 

Լրահոս