Արտակարգ դեպք Երևանում. էլեկտրաենթակայանում պայթյուն է տեղի ունեցել

Ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթ Բեկ փողոցի 174/35 հասցեում գտնվող էլեկտրաենթակայանում հրդեհ է բռնկվել։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, oպերատիվորեն ժամանել են Փրկարար ծառայության Երևանի թիվ 9-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ էլեկտրաենթակայանում տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում՝ առանց հրդեհի բռնկման։Ահազանգով ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նշված տարածքն սպասարկող մասնաճյուղի աշխատակցիները։

Լրահոս