Արյան պաշարների համալրման նպատակով անհրաժեշտ են արյան դոնորներ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն

Արյան պաշարների համալրման նպատակով անհրաժեշտ են արյան դոնորներ: Այս մասին հայտարարություն է տարածել պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը. «Նշենք, որ այս պահին անհրաժեշտ ու կարևոր են արյան բոլոր խմբերն՝ առանց բացառության։ Արյունատվության համար խնդրում ենք մոտենալ Արյունաբանական կենտրոնի Արյան բանկ՝ անձնագրով։ Երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09։00-ից մինչև 12։30։Հեռ. 010-28-38-23 Հասցե՝ Հր․ Ներսիսյան 7 Դոնորների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մեր կայքում՝ https://blood.am/arm/blood-donors/information»:

Լրահոս