Արման Թաթոյանը Ավստրալիայում արժանացել է «Ազատության» մրցանակի

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Ավստրալիայում արժանացել է «Ազատության» մրցանակի Հայ դատի հանձնախմբի գլխավոր միջոցառման ընթացքում: «Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի (Armenian National Committee of Australia) տարվա գլխավոր միջոցառման ժամանակ դեկտեմբերի 3-ին արժանացել եմ պատվաբեր «Ազատության» մրցանակի` իմ գործունեության համար: Ելույթով շնորհակալություն եմ հայտնել պարտավորեցնող մրցանակի համար և շեշտել մեր խնդիրների, համազգային մարտահրավերների հաղթահարման համար մեր միջև համերաշխության, Հայաստանի, Սփյուռքի ու Արցախի համախմբված լինելու բացարձակ կարևորությունը: Միջոցառմանը մասնակցում էին Ավստրալիայի բարձրաստիճան պաշտոնյաներ ու ազդեցիկ հանրային գործիչներ, հայ համայնքի առաջնորդներ: Կարևոր եմ համարում տարբեր երկրներում Հայ դատի հանձնախմբերի հետ համատեղ աշխատանքը: Նրանք մշտապես եղել են մեր բոլոր նախաձեռնությունների աջակցման կողքին: Նշեմ, որ անցյալ տարի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ինձ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանը (ANCA Western Region) հանձնել էր «Human Rights Champion» պատվավոր մրցանակը «Հայաստանի և Արցախի ժողովրդի շահերի և իրավունքների պաշտպանության հարցում հետևողական ջանքերի համար»:

Լրահոս