Արժե միանալ արցախցի երիտասարդների՝ «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման ստորագրահավաքին․ Բեգլարյան

«Արժե միանալ արցախցի մի խումբ երիտասարդների կազմակերպած այս ստորագրահավաքին՝ որպես իրազեկման և հանրային ձայնի բարձրացման մեխանիզմ»: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը․ «ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ՝ Ապահովել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների, ինչպես նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2021թ-ի դեկտեմբերի 7-ի, 2023թ-ի փետրվարի 22-ի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2020-2022թթ որոշումների կատարումը՝ -Ադրբեջանական զինված ուժերի դուրս բերում նոյեմբերի 9-ից հետո օկուպացված հայկական տարածքներից, -Հրադադարի ռեժիմի ամբողջական պահպանում, - Միջանցքի անհապաղ ապաշրջափակում, 5 կմ լայնությամբ միջանցքով Հայաստանի հետ անխափան կապի ապահովում, ադրբեջանական անցակետի ապամոնտաժում, - Գերության մեջ պահվող անձանց և փախստականների՝ իրենց հայրենիք վերադարձի իրավունքի ապահովում»»

Լրահոս