Արեւմուտքը չի հաղթահարել աշխարհում կայունության երաշխավորի գործառույթը. Լուկաշենկո

Խորհրդային Միության փլուզումից հետո այսպես կոչված հավաքական Արեւմուտքը՝ իր հաղթանակից արբած, կորցրեց վերահսկողությունը, չկարողացավ գլուխ հանել համաշխարհային կարգավորիչի գործառույթից։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Նրա խոսքով՝ այդ ամենի համար վճարում է ամբողջ աշխարհը։ Լուկաշենկոն նշել է, որ այլ երկրներում հեղաշրջումներ կազմակերպելու Արեւմուտքի պրակտիկան եւ պատժամիջոցները պարունակում են երրորդ համաշխարհային պատերազմի ռիսկեր։ Նա հավելել է, որ պատասխանը պետք է լինի միանշանակ․ դա անընդունելի է եւ երրորդ համաշխարհային պատերազմ հրահրելու վտանգ է պարունակում։

Լրահոս