Արենի բնակավայրում և Կարբի համայնքում շչակներ են գործարկվելու

Հոկտեմբերի 14-ին` ժամը 10:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Արենի բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով ուսումնավարժություն։ Գործարկվելու են բնակավայրի շչակները: Ժամը 11։00-ին Արագածոտնի մարզի Կարբի համայնքում ևս անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարհանում և պատսպարում» թեմայով վարժանք: Գործարկվելու է համայնքի շչակը։

Լրահոս