Արգենտինայի նախագահը աշխատանքից ազատել է փոխնախարարին՝ կառավարության անդամների աշխատավարձերի բարձրացման պատճառով

Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը հայտարարել է, որ աշխատանքից ազատել է մարդկային կապիտալի փոխնախարարին  պետության ղեկավարի և կառավարության անդամների աշխատավարձերի բարձրացման հետ կապված սկանդալից հետո։ Փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Ես աշխատանքից ազատել եմ աշխատանքի փոխնախարարին: Այժմ նրան ծանուցում են այդ մասին: Ես նրան աշխատանքից ազատեցի մի սխալի համար, որը չպետք է արվեր»,- ասել է նա LN+ հեռուստաալիքի եթերում:

Լրահոս