Արագածոտնում բախվել են Mercedes-ն ու Iveko բեռնատարը․ կա 1 զոհ, 1 վիրավոր․ Mercedes-ը վերածվել է մետաղի ջարդոնի

Արգածոտնի մարզում, այսօր՝ ապրիլի 5-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 11։00-ի սահմաններում Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում, Կարբի գյուղի վարչական տարածքում բախվել են Mercedes մակնիշի ավտոմեքենան և Iveko մակնիշի բեռնատարը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է։ Օպերատիվորեն ժամանել են նաև «Աշտարակ» բժշկական կենտրոնի բժիշկների հեթապահ խումբը, որը բեռնատարի վարորդին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը։

Լրահոս