Արագածոտնում բախվել են «ՎԱԶ 2106»-ն ու տուֆով բարձված «ԶԻԼ»-ը, վերջինս կողաշրջվել է, կա վիրավոր. Shamshyan.com

Արագածոտնի մարզում, նոյեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 14։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 30 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ՝ 48-ամյա Յուրիկ Ա- վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենան և 33-ամյա Էդգար Մ-ի վարած քարով բարձված ԶԻԼ մակնիշի բեռնատարը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդներից Յուրիկ Ա-ն բժշկական օգնություն ստանալով՝ տեղափոխվել է «Աշտարակ» ԲԿ։ Վթարի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։ Բախման հետևանքով Զիլը, որը բարձված է եղել տուֆ քարով, կողաշրջվել է։

Լրահոս