Արագածոտնի մարզում բախվել են վրացական համարանիշներով Mercedes GL-ն ու Volkswagen-ը. կա զոհ. Shamshyan.com

Արագածոտնի մարզում, այսօր՝ մարտի 3-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։40-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավատոճանապարհի Ծիլքար գյուղի վարչական տարածքում բախվել են վրացական համարանիշներով Mercedes GL և Volkswagen մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է։ Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Արագածի բաժնի պահպանվող հատուկ տարածք

Լրահոս