Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 10-ին ժամը 10:00-ից մինչև նոյեմբերի 11-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջանների հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Հ․ Ներսիսյան, Դ․ Անհաղթի, Վ․ Սուրենյանց, Բաբայան, Ա․ Տիգրանյան, Վրթ․ Փափազյան, Չոլաքյան, Վարշավյան փողոցների, Կ․ Ուլնեցի փողոցի շենքերի և 1-63 անհատական տների, Ազատության պողոտայի և նրբանցքի, «Հաղթանակ» զբոսայգու։ Արաբկիր վարչական շրջանի՝ Հյուսիսային ճառագայթ, Արաբկիրի 45, 47, 49 փողոցների: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Լրահոս