Ավտովթարի են ենթարկվել Ավետիք Չալաբյանն ու Արմեն Խաչիկյանը․ shamshyan․com

Կոտայքի մարզում, այսօր՝ փետրվարի 1-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտոթար է տեղի ունեցել. Երևան-Սևան ավտոճանապարհի Չայնիի ոլորաններում ճանապարհն սպասարկող ճանշինի անգործության և փնթի աշխատանքի հետևանքով բախվել են Lexus RX և Opel մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկություների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Պարեկային Ծառայությոնը պարզում է վարորդների ինքությունը։ Կայքի տեղեկություններով՝ Lexus-ի մեջ եղել են «Արար» հիմնադրամի համահիմնադիր, քաղաքական ու հանրային գործիչ, ճանաչված Ավետիք Չալաբյանը և «Արար» հիմնադրամի տնօրեն սիրված ու ճանաչված հասարակական գործիչ Արմեն Խաչիկյանը։ Նախնական տվյալներով, վթարի պատճառը եղել է ճանապարհի մեկասառույցը։ Ու Opel-ը, հայտնվելով մերկասառույցի մեջ, չի կարողացել կառավարել ավտոմեքենան և բախվել է Lexus RX-ին, որն էլ բախվել է բետոնե հայտվածին։ Opel-ի վարորդին առաջին օգնության են հասել Ա․ Չալաբյանն ու Ա Խաչիկյանը։

Լրահոս