Ավինյանը պատրաստվում է լուծարել «Մհեր Մկրտչյան» թատրոնի գեղարվեստական ղեկավարի, այսինքն` իմ հաստիքը․ Մհեր Մկրտչյան

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը գրառում է արել սոցցանցում․ «Վերջապես լավ նորություն հայ թատերական աշխարհի համար: Սուրճ խմեցի, բաժակ նայողն ասաց, որ Ավինյանը պատրաստվում է մոտակա ժամանակներս լուծարել «Մհեր Մկրտչյան» թատրոնի գեղարվեստական ղեկավարի, այսինքն` իմ հաստիքը: Բաժակ նայողն ասաց, որ չեն մարսել «Իշխանություն-2» ֆիլմը: Բաժակ նայողն ասաց նաև, որ քաղաքապետարանը օգտագործելու է պրիմիտիվ երկքայլանի կոմբինացիա: Իհարկե, իմ կողմից վայնասուն չի լինելու` 50-ն անց մարդ եմ` կյանքում ինչ-որ բան արած: Հ․Գ. Գեղարվեստական ֆիլմ նայելուց առաջ մարսողական խմեք»,- գրել է Մհեր Մկրտչյանը:

Լրահոս