Առողջապահության կազմակերպիչ իրավաբան տիկինը պետք է պարզի, թե ինչի են բաց թողնվել երեխաների պատվաստումների իրականացման համապատասխան ժամկետները

Քանի օր է խոսում են կարմրուկի համաճարակի վտանգի մասին: Վաղուց մեր հասարակությունը մոռացել էր կարմրուկի վարակման մասսայականության ռիսկերի մասին: Բայց բոլոր անցած, գնացած ու լուծված հարցերը նորից խնդիր դարձնելու մաստերկլաս արած ձախողակները կարողացան նաև սրան հասնել: Հիմնականում վարակվածները չպատվաստված կամ մեկ դեղաչափով պատվաստվածներն են: Առողջապահության կազմակերպիչ իրավաբան տիկինը պետք է պարզի, թե ինչի են բաց թողնվել երեխաների պատվաստումների իրականացման համապատասխան ժամկետները: Ի դեպ պատվաստումների շնորհիվ ու դրանց նկատմամբ պատշաճ վերահսկողության արդյունքում էր, որ կարմրուկի վարակման դեպքերը հասել էին գրեթե զրոյի ու աննշան հետևանքներ ունեին: Առողջապահության կազմակերպումը միայն այսուայն չվերաբերելի պատվիրակույթուններով տարբեր երկրներ գնալը չի: Ամենևին էլ այլ անձանց ջանքերով կառուցված հաստատությունների լենտերը կտրելը չէ կամ պետպատվերը մեջ-մեջ անելը չէ։ Այլ՝ հասարակության համար առողջապահական վտանգների կառավարումը, դրանց չեզոքացումը: Չնայած Կովիդի չկազմակերպված, անպիտան ու անտարբեր չկառավարման 10.000 մահերի արդյունք ստացածների համար մի քանի հարյուր երեխայի կյանքն ինչ է որ ռիսկի չենթարկեն:

Լրահոս