Առողջական վիճակը և ինքնազգացողությունը վատ էր. փաստաբանը տեսակցել է զոհված զինծառայողի մորը՝ տիկին Գայանեին

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը ՁՊՎ-ում առանձնատեսակցություն է ունեցել զոհված զինծառայող Ժորա Մարտիրոյանի մայրիկի՝ տիկին Գայանեի հետ։ «Առողջական վիճակը և ինքնազգացողությունը վատ էր (ձերբակալումից հետո սնունդ չէր ընդունել), տրամադրվածությունը՝ մարտական, այնպես, ինչպես վայել է հերոսածին մորը։ ՁՊՎ-ի անձնակազմը տիկին Գայանեի հետ վարվել է առանձնահատուկ հարգանքով», - Facebook-ում գրել է Հովհաննիսյանը: Հիշեցնենք՝ զինծառայողի մայրը ձերբակալվել է երեկ՝ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու կասկածանքով:

Լրահոս