Առնոլդ Շվարցենեգերն ավտովթարի է ենթարկվել

Առնոլդ Շվարցենեգերն ավտովթարի է ենթարկվել։ Այս մասին հայտնում է TMZ-ը։ Հրապարակման համաձայն՝ 75-ամյա դերասանը ճանապարհին է եղել, երբ հեծանվորդն «անսպասելիորեն շրջվել է իր գոտի եւ բախվել» նրան։ Տուժածը գտնվում է հիվանդանոցում, նրա կյանքին վտանգ չի սպառնում, նա թեթեւ վնասվածքներ է ստացել։ Շվարցենեգերը հեծանիվի մասին էլ է մտածել՝ տանելով վերանորոգման։ Նաև իրավապահ մարմինների աղբյուրները TMZ-ին հայտնել են, որ դերասանն անմեղ է, քանի որ այս իրավիճակում չի կարողացել խուսափել բախումից։

Լրահոս