Առեւտրականի հետ քաշքշուկի գործով Հովիկ Աղազարյանը տուժող է ճանաչվել, մեկ անձ ձերբակալվել է. ՔԿ

ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն տուժող է ճանաչվել, մեկ անձ ձերբակալվել է։ Հիշեցնենք, որ այսօր նա վեճի է բռնվել Տիգրանյան փողոցում կարտոֆիլ վաճառող քաղաքացիների հետ, ինչից հետո նա հաղորդում էր ներկայացրել Ոստիկանություն։ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ ՔՕ 297 հոդվածի 1-ին մասի՝ հատկանիշներով (Խուլիգանությունը` հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելը, որը դրսեւորվել է անձին ստորացնելով կամ մարդկանց անդորրը հայհոյանքներով կամ անպարկեշտ արտահայտություններով կամ նույն եղանակներով միջոցառումներ կամ արարողություններ խափանելով կամ հիմնարկների կամ կազմակերպությունների բնականոն աշխատանքը խոչընդոտելով): «Պատգամավորը ճանաչվել է տուժող։ Քննությամբ դեպքի հանգամանքները կպարզվեն»,-ասացին Քննչական կոմիտեից: «Առևտրականները փակել էին երթևեկելի մասը».ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի և առևտրականի միջև քաշքշուկ է տեղի ունեցել

Լրահոս