«Առավոտյան սպասեք լավ հանդիպումների». Տոյվո Կլաարը կրկին ժամանել է Հայաստան

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կրկին մեր տարածաշրջան է գալիս։ Հերթական այցի մասին նա հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում։ Այս անգամ Կլաարն այցը սկսում է Երևանից: «Մտադիր եմ խորհրդակցությունների շարք անցկացնել Մյունխենի հանդիպումների արդյունքներով: Առավոտյան սպասեք լավ հանդիպումների»,–գրել է նա։ Նշենք, որ վերջին անգամ Տոյվո Կլաարը Հայաստան էր այցելել հունվարի 23–ին։ Նա հանդիպումներ և քննարկումներ էր ունեցել բարձրաստիճան պաշտոնյանների հետ։ Հիշեցնենք, որ փետրվարի 18–ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

Լրահոս