Առաջնագծում աշխատանքներ իրականացնելու առումով ունենք խնդիրներ. Արցախի նախագահ

Սահմանադրությամբ այդպես չէ, որ ձեւավորվում է նոր կառավարություն, բայց դե ֆակտո ունենալու ենք նոր կառավարություն, պետնախարար, որ լիազորված է այդ բոլոր իրավունքներով: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 23-ին, Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: «Այսօր առաջնագծում աշխատանքներ իրականացնելու առումով ունենք խնդիրներ: Պետք է քննարկել, թե սա ինչի հետեւանք է, մեր քաղաքական կուրսի, վարքագծի կամ մեր իրավունքների շրջանակում որոշումների, հայտարարությունների արդյունքում ինչ է տեղի ունենում: Մենք այդ բոլոր վտանգները պետք է հաշվենք»,-ասաց նա:

Լրահոս