Ապագա պատմաբանների ճնշող մեծամասնությունն այս գարունը կանվանի անառակի գարուն. Շարմազանով

Այս գարունն ապագա պատմաբանները կարող են անվանել որպես ձախողման գարուն, խայտառակության գարուն, Արցախն ուրանալու գարուն, բայց ես կարծում եմ, որ ապագա պատմաբանների ճնշող մեծամասնությունն այս գարունը կանվանի անառակի գարուն կամ՝ անառակի վերջին գարունը, ասուլիսում ամփոփելով քաղաքական գարունը՝ ասաց ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովը։ «Հայաստանի իշխող ռեժիմի խունտայի ղեկավար Նիկոլ Փաշինյանն անառակաբար այս գարնան ընթացքում բացահայտ հայտարարեց, որ Արցախն Ադրբեջան է և վերջ։ Փաշինյանն այս գարնան ընթացքում ամենավերջին մեխն ու մուրճը խփեց Հայաստանի երրորդ Հանրապետության վրա։ Նա Արցախը հայտարարել է Ադրբեջանի կազմում, իսկ մյուս կողմից՝ հրաժարվել է ցեղասպանության միջազգային ճանաչումից», - հայտարարեց Շարմազանովը։ Նրա խոսքով՝ հայ հասարակության անելիքն այն է, որ հոգևոր, քաղաքական և մտավոր ընտրանին համախմբվի և իր վճռական «ոչ»-ն ասի հակապետական գործունեությանը։ «Եթե Նիկոլը հաջողի, ուրեմն 30 տարվա Հայաստանը 88-ի շարժումից սկսած՝ զրոյի արժեք է ունենալու», - ասաց նա։

Լրահոս