Աշտարակ-Շահումյան ճանապարհին «Մերսեդեսը» դուրս է եկել ճանապարհից եւ հայտնվել ձորակում. Վիրավորների վիճակը կայուն ծանր է

Մարտի 12-ին, ժամը 23։48-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Սասունիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աշտարակ-Շահումյան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին «Mercedes-Benz Vito» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Մ., ծնված 1991 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Ա. Զ.-ն (ծնված 1964 թ․) հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակները գնահատել են կայուն ծանր։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացրել տարածքի հետախուզություն։ Պարզվել է, որ Աշտարակ-Շահումյան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին «Mercedes-Benz Vito» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Մ., ծնված 1991 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Ա. Զ.-ն (ծնված 1964 թ․) հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակները գնահատել են կայուն ծանր։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացրել տարածքի հետախուզություն։

Լրահոս