Աշոտ Փաշինյանին «առևանգելու» գործով դատական նիստն ավարտվեց. որոշումը կհրապարակվի վաղը

Աշոտ Փաշինյանին «առևանգելու» գործով դատական նիստն ավարտվեց. որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 15։00-ին, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ «Դատավորը նշեց, որ, ի տարբերություն շատ այլ դեպքերի, ցանկություն ունի ոչ թե որոշման եզրափակիչ մասը հրապարակել, այլ ամբողջ որոշումը։ Իսկ երեկ շատ ծավալուն նիստ էր, և դա էլ ողջամիտ հիմնավորում կարող է լինել։ Ընկալելի որոշում է, բայց ամենևին ոչ ցանկալի», - լրագրողների հետ զրույցում հայտարարեց Մելիքյանը։ «Մենք վերահաստատեցինք մեր հիմնական պնդումը, որ կալանք, առհասարակ, չկիրառվի, անձն ազատ արձակվի առանց այլընտրանքային խափանման միջոցների։ Նաև պատրաստակամություն հայտնեցինք մեր կողմից նշված խափանման 4 միջոցների առանձին կամ համակցության մեջ կիրառմանը՝ տնային կալանք, վարչական հսկողություն, գրավ, երաշխավորություն։ Դատարանին խնդրեցինք այդ բոլորը դիտարկել։ Քննիչը, ցավոք, չէր փոխել իր դիրքորոշումը և առարկեց նույնիսկ տնային կալանքին», - ասաց Ռուբեն Մելիքյանը։

Լրահոս