Աշոտ Նավասարդյանի հիշատակը վառ են պահում այն երիտասարդները, որոնց համար Արցախի էջը փակված չէ. Դանիելյան

Այսօր Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրն է, ով իր կյանքը նվիրել է հայրենիքին, ով իր ուրույն դերն է ունեցել ՀՀ անկախացման և արցախի ազատագրման գործում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ անդամ Հենրիխ Դանիելյանը։ Նրա խոսքով՝ Նավասարդյանի հիշատակն այսօր վառ են պահում այն երիտասարդները, որոնք ստեղծում և արարում են ՀՀ-ում, որոնց համար ՀՀ անկախությունն ու ազատությունը գերագույն արժեք է, որոնց համար հայկական Արցախի էջը փակված չէ։ «Այսօր կարող եմ պնդել, որ ՀՀԿ-ից զատ կան երիտասարդներ, որոնց համար ՀՀ անկախությունը գերագույն արժեք է և նրանք չեն պլանավորում գնալ այսօրվա թրքահպատակ իշխանությունների կեղծ թեզերի հետևից, այլ պլանավորում են ազատագրել իրենց հայրենիքը»,-նշեց Դանիելյանը։

Լրահոս