Աշխարհում աճել է ստվարաթղթե տուփերի գողությունների թիվը. Al-Eqtisadiya

Եվրոպայում ավելի հաճախակի են դարձել ստվարաթղթե արկղերի գողությունները, քանի որ դրանք հնարավոր է շահութաբեր ձեւով հանձնել, հայտնում է Al-Eqtisadiya-ն։ «Մարդկանց մեծամասնությունը ստվարաթղթե արկղերը, որոնցով առաքվում են առցանց խանութների ապրանքները, անհարկի աղբ են համարում: Այնուամենայնիվ, աշխարհում ավելի հաճախակի է դարձել վերամշակման համար թողնված ստվարաթղթե տուփերի գողությունը»,- նշել է հրատարակությունը։ Հրապարակման համաձայն՝ ստվարաթղթե արկղերի հաշվին կարելի է գումար վաստակել, քանի որ ստվարաթղթի մեկ տոննան տատանվում է 100-ից 150 դոլարի սահմաններում: Միեւնույն ժամանակ զգալիորեն աճել է հանցավոր խմբերի ակտիվությունը, որոնք ստվարաթուղթ են գողանում՝ վերավաճառքի նպատակով, ինչը բիզնեսի համար միլիոնններ է արժենում։ West Midland Cardboard Recycling ընկերության մարքեթինգի տնօրեն Ռայան Ջեքի խոսքով, ստվարաթղթի վերամշակման արդյունաբերությունը մեծ հեռանկարներ ունի: Մինչեւ 2024 թվականը վերամշակված թղթի եւ ստվարաթղթե արտադրանքի համաշխարհային շուկայի չափը կաճի՝ հասնելով 5,4 միլիարդ դոլարի, մինչդեռ 2017 թվականին այդ ցուցանիշը կազմում էր 4,3 միլիարդ դոլար:

Լրահոս