Անօդաչուն գրոհել է Կուրսկի օդանավակայանը, այրվել է նավթամբարը. նահանգապետ

Կուրսկի նահանգապետ Ռոման Ստարովոյտը տեղեկացրել է ուկրաինական անօդաչու թռչող սարքի կողմից տեղի ենթակառուցվածքի գրոհի ենթարկվելու մասին, գրել է «Կոմերսանտը»։ «Դրա հետեւանքով Կուրսկի օդանավակայանի շրջանում այրվել է նավթամբարը»։ Նահանգապետի խոսքով՝ տուժածներ չկան։ «Հրդեհը տեղայնացվում է։ Բոլոր հատուկ ծառայություններն աշխատում են տեղում»,- դեկտեմբերի 6-ի առավոտյան իր Թելեգրամ-ալիքում գրել է Ստարովոյտը։ Նա ավելի ուշ պատմել է, որ կրակի դեմ շարունակվող պայքարի պատճառով «օդանավակայանի շրջանում» չեղարկվել են դասերը երկու դպրոցներում՝ Խալինոյում եւ մարշալ Ժուկովի անվան գյուղի գիշերօթիկ դպրոցում։ Նահանգի իշխանությունների տվյալներով՝ Մոսկվայի երկաթուղին օդանավակայան է ուղարկել երեք հրշեջ գնացք, յուրաքանչյուրում՝ 120 տոննա ջրով երկուական ցիստեռն եւ ավելի քան 5 տոննա փրփուր։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին երեք ռուս զինծառայող էր զոհվել, եւս չորսը վիրավորվել էր ուկրաինական անօդաչուների գրոհի հետեւանքով Ռյազանի եւ Սարատովի մարզերի «Դյագիլեւո» եւ «Էնգելս» օդանավակայաններում։ ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ «ՀՕՊ միջոցները որսացել են ցածր բարձրությամբ թռչող անօդաչուները Ռյազանի եւ Սարատովի մարզերում»։ Օդանավակայաններում բեկորների ընկնելու եւ պայթյունի հետեւանքով «աննշան վնասվել է երկու ինքնաթիռ»։

Լրահոս