Անցեք այն ամենի վրայով, ինչ մարդուն բնորոշ է, որ հետո ձեր վրայով անցնելուց մեզ մեղադրողներ չլինեն

Ես մտածում էի, որ ՀԵՂԻՆԱԿԱԶՐԿՎԱԾ իրավապահ կոչվածներն ինձ այլևս ոչ մի բանով զարմացնել չեն կարող։ Դե իմ ծննդյան փաստը ահաբեկչություն որակելուց ու որպես հակաահաբեկչական օպերացիա քննելուց հետո կարծում էի տեսել եմ ամեն ինչ։ Բայց չէ։ Երեկ ուշ երեկոյան հանցագործների պես հարձակվել են իմ ընկերներ Влад Манукян-ի վրա և ապօրինի հետապնդել Միքայել Գրիգորյանին ։ Հեղինակազրկված իրավապահները, որոնց կարելի է անվանել միայն նիկոլի ախրանիկներ, որոնք իրենց վարքով ու անհատակ ստորություններով վերացրել են իրենց մարդ համարելու ու հետագայում իրենց հետ մարդավարի վարվելու բոլոր հիմնավորումները, արդեն չեն ծանրաբեռնում իրենց գործողությունները ձևական իրավական ասպեկտներով, այլ նիկոլի անձնական ՏԵՌՈՐԻՍՏՆԵՐԻ նման ՀՀ քաղաքացիներին առևանգում, հետապնդում ու սպառնում են։ Անհայրենիք տականք նիկոլ, հենց էս տեռորիստներն են գալու քո ու քո ընտանիքի ետևից։ Արդեն ուրիշի հրամանը կատարելով, բայց նույն հաճույքով ու ոգևորությամբ։ նիկոլի անձնական ՏԵՌՈՐԻՍՏՆԵՐ աշխատող հեղինակազրկված ոստիկաններ, աածականներ, շատ կարևոր եմ համարում ձեր կողմից նման պահվածքը։ Անցեք այն ամենի վրայով, ինչ մարդուն բնորոշ է, որ հետո ձեր վրայով անցնելուց մեզ մեղադրողներ չլինեն։

Լրահոս