Անցակետի միջոցով Ադրբեջանը մեկուսացնում է Արցախն արտաքին աշխարհից և ստեղծում հումանիտար ճգնաժամ. Թաթոյան

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի և Ցեղասպանության կանխարգելման Լեմկին ինստիտուտի համատեղ նախաձեռնությամբ, Լեմկին ինստիտուտը հատուկ փաստահավաք այց է իրականացրել Հայաստանի Սյունիքի մարզ։ ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Թաթոյան» հիմանդրամի տնօրեն Արման Թաթոյանը հայտնում է, որ այցի նպատակն էր տեղում գնահատել իրավիճակը, այն է՝ Ադրբեջանի կողմից Արցախը (Լեռնային Ղարաբաղը) Հայաստանին կապող կյանքի ճանապարհի շրջափակումը։ Խումբը դիտարկել է վերջերս տեղադրված ադրբեջանական անցակետը։ Այցը ապացուցեց, որ այս անցակետը միջոց է, որով Ադրբեջանը մեկուսացնում է Արցախն արտաքին աշխարհից և Արցախում ստեղծում հումանիտար ճգնաժամ։ Այցի արդյունքներով կներկայացվի մանրամասն զեկույց:

Լրահոս