Անվտանգություն բառն էլ ժամանակին շատ մարդիկ չէին էլ հասկանում, իսկ այսօր կենցաղային բառ է այլևս

Ամեն տարի տարեվերջին հիշում ենք բոլոր կորուստները՝ ունենալով միայն մի ցանկություն, որ այդ կորուստները վերջինը լինեն։ 2022-ի սկսվելով էլ մտածում էինք, որ 2021-ի կորուստներն ամենածանր էին ու փափագում, որ վերջինները լինեն։ Բայց ոչ միայն վերջինը չէին, այլ ընդհակառակը նոր թափով, նոր մասշտաբների կորուտներ ենք տարել ողջ երկրով մեկ։ Մարդկային զոհեր տարածքային կորուստներ, պետության դիրքերի արհամարհում։ Վերջին տարիներին անընդհատ ասում ենք, որ քանի սրանք կան մեր կորուստները այսքանով չեն ավարտվելու և տարին տարվա ետևից մենք համոզվում ենք։ Անվտանգություն բառն էլ ժամանակին շատ մարդիկ չէին էլ հասկանում, իսկ այսօր կենցաղային բառ է այլևս, որովհետև այն և՛ գոյություն չունի, և՛ դրանով ոչ մեկ չի զբաղվում։ Հուսանք, որ բոլորիս ջանքերն եկող տարի կհանգեցնեն ձեռքբերումների, եղածը պահելուն, շտկելուն, ամրացնելուն։ Անվտանգություն բառի ամենաընդգրկուն ու լայն իմաստով իրականություն։

Լրահոս