Անվերապահ աջակցություն եմ հայտնում Մհեր Սահակյանին, վստահ լինելով, որ նրան հասցրել են հավասարակշռությունից հանել` շոու սարքելու նպատակով

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանին բերման ենթարկելը և ձերբակալելը` ՀՀ-ից նոր տարածքներ հանձնելու թեման շեղելու հուսահատ փորձ է: Նույնիսկ դեմոկրատիայից հեռու Թուրքիայում մեջլիսում, ընդդիմադիր պատգամավորների հետ ծեծկռտուքներից հետո խնդիրներն արագ հարթվում են: Մեզ մոտ անպատճառ պետք է ձերբակալեն, եթե ընդդիմադիր է, իսկ ուսապարկերին ամեն ինչ կարելի է: Անվերապահ աջակցություն եմ հայտնում Մհեր Սահակյանին, վստահ լինելով, որ նրան հասցրել են հավասարակշռությունից հանել` շոու սարքելու նպատակով: Եթե չեն կարողանում հայ ժողովրդին և Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանել, ուրեմն պետք է ինչ-որ բան հրահրեն ու շոուն ամեն գնով գլուխ բերեն:

Լրահոս