Անչափահասը Nissan-ով բախվել է Hyundai-ին, վերջինն էլ բախվել է կայանված Porsche-ին. կա վիրավոր

Երեկ՝ մարտի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:20-ի սահմաններում Ֆանարջյան փողոցում՝ «Բեսթ լայֆ» բժշկական կենտրոնի դիմաց, Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Hyundai Elantra-ն էլ բախվել է կայանված Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենային։ Վթարի հետևանքով 1 հոգի, բժշկական օգնություն ստանալու նպատակով, տեղափոխվել է «Բեսթ լայֆ» բժշկական կենտրոն։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

Լրահոս