Անհայրենիքները խոսում են հայրենասիրությունից, հայրենավաճառները խոսում են հայրենիքի պաշտպանությունից

Իրականում, որ ամեն խոզի ամբիոն են տալիս, դրա համար էլ այս իրավիճակն է մեր երկրում: Անհայրենիքները խոսում են հայրենասիրությունից, հայրենավաճառները խոսում են հայրենիքի պաշտպանությունից, բանսարկուները՝ իրավունքներից ու արդարադատությունից, դավաճանները՝ անդավաճան լինելուց: Վահագն Ալեքսյանյանն ու իր նմանները, ովքեր ոչնչացրել են 30-ամյա հաղթանակները, մարդիկ, ովքեր ձևավորել են այնպիսի իրավիճակ, որ հենց հիմա ՀՀ որոշ սուվերեն տարածքներ գտնվում են ադրբեջանական օկուպացիայի մեջ, մարդիկ, որոնց պատճառով գրեթե ամեն օր նոր զոհեր ու վիրավորներ ենք ունենում, նոր տարածքային կորուստներ ենք ունենում. մարդիկ, ովքեր իրենց հռետորաբանությամբ բաժանել են հասարակությանը սևերի ու սպիտակների, մարդիկ, ովքեր անում են ամեն ինչ՝ եկեղեցու և բանակի կազմաքանդման համար, մարդիկ, ովքեր եկեղեցու պատմությունը հանեցին դպրոցներից, մարդիկ, ովքեր «ցեղասպանություն»եզրույթը փոխում կամ հանում են դասագրքերից՝ խոսում են վեհ գաղափարներից, խոսում են բանակցությունների, ռազմական գործողությունների կամ հայրենիքի պաշտպանության մասին՝ շահարկելով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի անունը, ով Արցախի հերոս է, ով կանգնած է բանակի կազմավորման ակունքներում, այն բանակի, որը 30 տարի գրանցել է հաղթանակներ և պաշտպանել է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության սահմանները՝ տարածաշրջանում լինելով ամենամրցունակ բանակներից մեկը:

Լրահոս