Անկախ ՀԾԿՀ վերջնական որոշումից, խմելու ջուրը մինչև 2024-ը քաղաքացիների համար չի թանկանա. կառավարությունը կսուբսիդավորի

Խմելու ջուրը մինչև 2024-ը քաղաքացիների համար չի թանկանա: Նախարարության հաղորդագրության մեջ ասվում է. «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն ավարտել է «Վեոլիա ջրի» հայտի ուսումնասիրությունը և մինչև նոյեմբերի վերջ կայանալիք նիստում պետք է որոշում կկայացնի։ Անկախ ՀԾԿՀ վերջնական որոշումից, Կառավարությունն անհրաժեշտության դեպքում համարժեք սուբսիդավորմամբ կչեզոքացնի գնի ավելացումը սպառողների բոլոր խմբերի համար։ Այսինքն՝ մինչև 2024 թվականը խմելու ջուրը քաղաքացիների համար չի թանկանա»:

Լրահոս