Անդրես Ինիեստա. Հավատում եմ, որ Իսպանիան կարող է նվաճել աշխարհի գավաթը

Իսպանիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» նախկին խաղացող, ճապոնական «Վիսել Կոբեի» կիսապաշտպան, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Անդրես Ինիեստան խոսել է աշխարհի առաջնությունում Լուիս Էնրիկեի գլխավորած թիմի հնարավորությունների մասին։ «Ես հավատում եմ, որ Իսպանիան կարող է նվաճել աշխարհի գավաթը, հավատում եմ այս խաղացողների, մարզիչի հնարավորություններին։ Լուիս Էնրիկեն առավելագույնն է կորզում իր թիմերից։ Կարծում եմ՝ նրանք ամենածանր եւ վճռական պահերին կկարողանան դիմադրել եւ հաղթահարել»,- Ինիեստայի խոսքը մեջբերում է Marca-ն։ Ինիեստան Լուիս Էնրիկեի ղեկավարությամբ խաղացել է «Բարսելոնայում» 2014-2017 թվականներին։ Աշխարհի առաջնությունը Քաթարում կանցկացվի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։

Լրահոս