Անահիտ Ավանեսյանի եւ «Ուիգմոր» բուժհաստատության միջև կարող է առկա լինել շահերի բախման իրավիճակ

Հարգելի՛ քաղաքացիներ, մամուլում շրջանառվում էին տեղեկություններ, որ Անահիտ Ավանեսյանի եւ «Ուիգմոր» բուժհաստատության միջև կարող է առկա լինել շահերի բախման իրավիճակ: ՀՀԿ ՀԸ-ն հարցում էր ուղարկել Առողջապահության նախարարություն` պարզելու համար Անահիտ Ավանեսյանի պաշտոնավարման ժամանակամիջոցում տվյալ բուժհաստատությանը հատկացված գումարների չափը: Տվյալները ներկայացնում ենք ստորև: 📍2019թ.- 46.788.000 դրամ (ավելի քան 110.000 ԱՄՆ դոլար) 📍2020թ.-163.941.800 դրամ (ավելի քան 380.000 ԱՄՆ դոլար) 📍2021թ. -293.449.000 դրամ (ավելի քան 690.000 ԱՄՆ դոլար) 📍2022թ.- 295.382.200 դրամ (ավելի քան 690.000 ԱՄՆ դոլար) Ստորև տեղադրում ենք նաև փաստաթուղթը:

Լրահոս