Այցելուն BMW X5-ով մխրճվել է «Քրեյզի» գիշերային ակումբ, կան բերման ենթարկվածներ․ Shamshyan.com

Երեւանում, այսօր՝ հունվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. Ժամը 02։20-ի սահմաններում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան պողոտա 20 հասցեում գործող հայտնի «Քրեյզի» ակումբում մի խումբ տղաներ հավաքվել են, որտեղ տեղի է ունենում վիճաբանություն։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարզվել է, որ նշված ակումբում հաշիվը չվճարելու շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Երևանի բնակիչ 35-ամյա Հարություն Ս․-ն, Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Արմեն Գ․-ն, Երևանի բնակիչ 37-ամյա Հակոբ Շ․-ն և Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Դավիթ Ս․-ն վիճաբանել են ակումբի անվտանգության աշխատակիցների հետ, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, տևական ժամանակ հնչեցրել են հայհոյանքներ, խաթարելով ակումբի բնականոն աշխատանքը։ Ըստ նախանական տեղեկությունների՝ այդ ամենից հետո Դավիթ Ս․-ն ի կողմից վարած BMW X5 մակնիշի 60 AP 060 համարանիշի ավտոմեքենայով հարվածել է ակումբի նախասրահի ապակյա դռներին։ Ոստիկաններին ու պարեկներին հաջողվել է նշված անձանց հայտնաբերել ու տեղափոխել ոստիկանության Մարաշի բաժանմունք։ Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։

Լրահոս