Այս գիշեր «Մեգամոլի» մոտ «Nissan Tiida»-ն բախվել է կայանած «GAZel»-ին. կան տուժածներ

Ապրիլի 13-ին, ժամը 02:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայում՝ «Մեգամոլ» առևտրի կենտրոնի մոտակայքում, բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ: ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գայի պողոտայի թիվ 26 շենքի մոտակայքում «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Ս., ծնված 1985 թ․) բախվել է կայանած «GAZel» մակնիշի էվակուատորին (վարորդ՝ Տ. Ք., ծնված 1992 թ․)։ «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ Փրկարարները հոսանքազրկել են «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Լրահոս