Այսօր և վաղը մետրոն ժամը 11:00-18:00-ը չի գործելու

Երևանի մետրոպոլիտենը դեկտեմբերի 6-ին և 7-ին՝ ժամը 11:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում, չի գործելու:  Այս մասին կրկին հիշեցնում են Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենից։ «Այս օրերին Երևան են ժամանում «Մանկական Եվրատեսիլ» երգի 20-րդ մրցույթի պատվիրակություններն, որոնց մասնակցությամբ նկարահանվելու է մեր երկրի պատմությունը, ավանդույթներն ու մշակույթը ներկայացնող ծրագիր։ Ծրագիրն անցկացվելու է Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենում։ Նախագծի մանրամասները կհրապարակվեն առաջիկայում։ Նկարահանումներն անխափան իրականացնելու նպատակով՝ դեկտեմբերի 6-ին և 7-ին՝ ժամը 11։00-ից մինչ ժամը 18։00-ն, Երևանի մետրոպոլիտենը չի գործելու»,- գրել է Մետրոպոլտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը։

Լրահոս