Այսօր լրանում է Սումգայիթյան ջարդերի 35-րդ տարելիցը

Այսօր լրանում է Սումգայիթյան ջարդերի 35-րդ տարելիցը։ 1988 թ. փետրվարի 27-29 ադրբեջանցի ազգայնականները՝ հենց իրենց կառավարության ակնհայտ աջակցությամբ, կատարեցին հերթական ոճրագործությունը հայերի նկատմամբ։Դա փորձ էր կանխելու նոր սկիզբ առնող Ղարաբաղյան շարժումը։ Սակայն, դա չկոտրեց հայերի ոգին և դրդեց էլ ավելի մեծ թափով ներգրավվել ազատագրական շարժմանը։ Որպես հայ և որպես մեր երկրի պատվախնդիր քաղաքացի մեր պարտքն է աշխարհին հիշեցնել մեր նկատմամբ տեղի ունեցած հերթական ցեղասպանության մասին։ Ինչպես ցույց տվեց պատմությունը Ադրբեջանի իշխանությունները և հենց այնտեղ ապրող մարդկանց ցեղասպանական նկրտումները դեռ չեն փոխվել հայերի հանդեպ։ Հ.Գ. Մենք Երիտասարդներս պարտավոր ենք հիշել և Պահանջել

Լրահոս