Այսօր ժամը 15․00-ից փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները

«Մանկական եվրատեսիլ-2022» երգի միջազգային 20-րդ մրցույթի բացման և Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը վառելու արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով այսօր ժամը 15․00-ից փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները։ Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ, մասնավորապես, փակ կլինի Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից, Նալբանդյան փողոցը՝ Սախարովի հրապարակից, Աբովյան փողոցը՝ Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկից, Ամիրյան փողոցը՝ Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկից, Վազգեն Սարգսյան փողոցը՝ Շահումյանի հրապարակից։ Տոնածառի լույսերի վառման արարողությունը և «Մանկական եվրատեսիլ-2022» երգի միջազգային 20-րդ մրցույթի բացման արարողությունը ժամը 19։00-ին է։

Լրահոս