Այսօր Անդրանիկ Մարգարյանի մահվան 17-րդ տարելիցն է

Այսօր ՀՀ նախկին վարչապետ, պետական և քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի մահվան 17-րդ տարելիցն է: Մարդ, որին չփոխեց ո՛չ պաշտոնը, և ո՛չ էլ ճանաչումը: Այս մասին գրում է ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։ «Մարդը դառնում է հիշողություն մահվանից հետո, բայց նրա հիշատակի մասին խոսում են որպես մարդու, ով ապրել է իր բաժին կյանքը մտքի և սրտի անվրեպ թելադրանքով: Այդքան մարդու ընկեր, այդքան հայ, որպիսին Անդրանիկ Մարգարյանն էր մեկտեղել իր կարճուերկար կյանքի մեջ` հազվագյուտ են մեր օրերում: Այդպիսին էր և այդպես էլ մնաց մեր ժողովրդի հիշողության մեջ՝ անկեղծ, նվիրված, հայրենապաշտ մարդ»,- գրել է նա:

Լրահոս