Այո, հիմա շատ մեծ է էսկալացիայի հավանականությունը եւ ՀՀ սահմանի երկայնքով, եւ ԼՂ-ում. Փաշինյան

Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը անընդհատ աճել է, աճել է 2020-ի պատերազմից առաջ, դրանից հետո, եւ ես կարծում եմ, որ այո, հիմա շատ մեծ է էսկալացիայի հավանականությունը եւ ՀՀ սահմանի երկայնքով, եւ ԼՂ-ում: Այս մասին իր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Իմ եզրակացությունը Ադրբեջանի ավելի ու ավելի ագրեսիվ դարձող հռետորաբանությունից է եւ կան որոշակի այլ տվյալներ: Մենք համոզված ենք եւ 100 տոկոսով գիտենք, որ Հայաստանը չէ, որ նախաձեռնում է ագրեսիվ գործողություններ եւ սա է պատճառը, որ ՀՀ-ն որոշում կայացրեց հրավիրել ԵՄ դիտորդներին: Մենք հասկանալով, որ հարցեր ենք ստանում, մենք ասացինք, որ դեմ չենք, եթե դուք դիտորդներ ուղարկեք, որպեսզի դուք մեր տեղեկատվություն ստանալու անհրաժեշտություն չունենք, տեղում ունենաք տեղեկատվություն»,-ասաց Փաշինյանը: Նա նկատեց, որ 2022-ի հոկտեմբերին Պրահայում նախնական պայմանավորվածությունն այն էր, որ ԵՄ դիտորդներ պետք է լինեն սահմանի կամ շփման գծի երկու կողմերից. «Ընդ որում, Ադրբեջանի նախագահը բոլորի ներկյությամբ համաձայնեց, հետագայում հրաժարվեց այդ տարբերակից: Ադրբեջանը մեզ մեղադրում էր ԼՂ-ում բանակ ունենալու մեջ, ես ասացի, որ մենք ԼՂ-ում բանակ չունենք: Ես ասացի՝ այս բանավեճը վերջ չունի, մենք կարող ենք անել հետեւյալը, միջազգային դիտոևրդներ հրավիրենք ԼՂ, թող իրենք տեղում գնահատեն իրավիճակը եւ հանդես գան զեկուցյով: Ադրբեջանը մերժեց այս տարբերակը: Այսօր էլ կարծում եմ, որ միջազգային հանրությունը պետք է արձանագրի, որ շատ մեծ է էսկալացիայի վտանգը, եւ հաշվի առնելով Լաչինի միջանցքի փակ լինելը եւ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի առկայությունը, նաեւ էթնիկ զտումներ իրականցնելու Ադրբեջանի ակնհայտ նախապատրաստությունները, մեր դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ պատեհ կլինի, որ ԼՂ եւ Լաչին միջանցք ուղարկվի փաստահավաք առաքելություն»,-ասաց Փաշինյանը: ՀՀ վարչապետը հայտարարեց, որ այստեղ ամենակարեւոր գործոնը մարդկային եւ ժողովրդի կամքն է. «Այստեղ ամենակարեւոր գործոնը ԼՂ ժողովրդի սեփական հայրենիքում ապրելու կամքն է: Մեծ հաշվով սրա մասին է խոսքըԼ: Ադրբեջանը փորձում է կոտրել ԼՂ ժողովրդի՝ իր հայրենիքում ապրելու կամքը: Եթե այդ կամքը մնաց անսասան, դա է բոլոր հետագա իրադարձությունների հիմքը: Եթե որեւէ մեկը մտածում է, որ անկախ պետություն ունենալու ՀՀ ժողովրդի կամքը կարելի է կոտրել, ես այդպես չեմ մտածում: Մենք պետք է մեր կամքը ի ցույց դնենք անկախ ինքնիշխան պետություն ունենալու վերաբերյալ: Շատ կարեւոր են, որ մենք նկատենք ու գնահատենք անկախ, ինքնիշխան պետություն ունենալու կամքը թուլացնելուն ուղղված այն գործողությունները, որոնք բոլոր դեպքերում ունեն արտաքին աղբյուր: Հայաստանի ներսում այդպիսի աղբյուր չկա: Եթե կան այդպիսի դրսեւորումներ, դրանք ունեն արտաքին աղբյուր: Շատ կարեւոր է ապացուցելի դարձնել, որ էսկալացիայի մեղավորը մենք չենք: Սահմանի երկայնքով մենք այդ խնդիրը լուծել ենք: ԼՂ-ում եւս այդ մեխանիզմը կա, որը հուսամ, պատշաճ կաշխատի: Խոսքը ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ ուժերի եւ նրանց կողմից հրապարակվող փաստերի մասին է»

Լրահոս